կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Չավուշօղլուն կմասնակցի «Ղրիմի հարթակ» ձևաչափի առաջին հանդիպմանը

Չավուշօղլուն կմասնակցի «Ղրիմի հարթակ» ձևաչափի առաջին հանդիպմանը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն կմասնակցի Կիևի նախաձեռնած «Ղրիմի հարթակ» ձևաչափի առաջին հանդիպմանը: Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը:

«ԱԳՆ Մևլյութ Չավուշօղլուն կմեկնի Ուկրաինա՝ «Ղրիմի հարթակ» գագաթնաժողովին մասնակցելու համար, որը կկայանա 2021 թվականի օգոստոսի 23-ին Կիևում»,- ասված է տարածած հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անվանել է որոշ երկրների մասնակցությունն այդ ֆորումին՝ որպես ղրիմյան թեմայով Արևմուտքի կոլեկտիվ քաղաքականացված մոտեցման ապացույց:

«Ղրիմի հարթակի» հիմնադրման մասին 2020 թվականի սեպտեմբերին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Այդ ձևաչափում Կիևի նպատակն է «միջազգային ջանքերի համակարգումը, որոնք ուղղված են Ղրիմն Ուկրաինայի կազմում վերադարձնելուն»: Հարթակի աշխատանքը պետք է սկսվի, այսպես կոչված, երդմնակալության գագաթնաժողովից՝ օգոստոսի 23-ին:

  • Կիսվել: