շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ցեղասպանությունը չճանաչել նշանակում է աջակցել Թուրքիայի քաղաքականությանը ՀՀ-ի հանդեպ. Ուլլա Հոֆման

Ցեղասպանությունը չճանաչել նշանակում է աջակցել Թուրքիայի քաղաքականությանը ՀՀ-ի հանդեպ. Ուլլա Հոֆման

Շվեդիայի խորհրդարանի Ձախ կուսակցության նախկին նախագահ Ուլլա Հոֆֆմանը կարծում է, որ Հայոց ցեղասպանությունը չճանաչել նշանակում է ժխտել այն և դրանով իսկ աջակցել Թուրքիայի ագրեսիվ ու սպառնացող քաղաքականությանը Հայաստանի հանդեպ: Այս մասին նա նշել է «Արմենպրես»-ին տրամադրած հայտարարության մեջ:

Ուլլա Հոֆֆմանը վերհիշել է նախկինում գործընկերոջ՝ շվեդահայ Մուրադ Արթինի հետ Հայաստան կատարած այցը: «Ես կանգնած էի այնտեղ, Մուրադ Արթինի կողքին, Ծիծեռնակաբերդում, Երևանում, գեղեցիկ հուշարձանի մոտ՝ նվիրված 1915 թվականի եղեռնի զոհերի հիշատակին, և ես լսեցի այդ բոլոր մարդկանց ողբն ու բղավոցներն իմ մեջ: Աչքիս առաջ տեսա, թե ինչպես երկու միլիոն հայեր, պոնտացի հույներ, ասորիներ, սիրիացիներ, քաղդեացիներ և այլ քրիստոնյա խմբեր ենթարկվեցին երիտթուրքերի դաժան կոտորածներին, և թե ինչպես մի մասին հաջողվեց փախուստի դիմել: Ես ինձ երախտապարտ էի զգում Մուրադի կողքին լինելու համար, որի տատն ու պապը փախել էին Իրաք ու փրկվել ջարդից:

Կոտորածից արդեն ավելի քան 100 տարի է անցել, սակայն Թուրքիան չի ճանաչում ցեղասպանությունը և ժխտում է իր մասնակցությունը։ Դեռ ավելին, 1915 թվականի Ցեղասպանությունը ճանաչելու փոխարեն, թուրքական ռեժիմը քրեական պատժի է ենթարկում յուրաքանչյուրի, ով խոսում է 1915 թվականին տեղի ունեցածի մասին»,- նշել է Հոֆֆմանը։

  • Կիսվել: