երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ցամաքային գործողության ընթացքում սիոնիստների պարտությունն ավելի մեծ է, քան «Ալ-Աղսա փոթորիկ» գործողության արդյունքում կրած պարտությունը. Ռայիսի

Ցամաքային գործողության ընթացքում սիոնիստների պարտությունն ավելի մեծ է, քան «Ալ-Աղսա փոթորիկ» գործողության արդյունքում կրած պարտությունը. Ռայիսի

ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին այսօր «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշելով,որ Գազայի հատվածում ցամաքային գործողության ընթացքում սիոնիստների կրած վերջին պարտությունն ավելի մեծ է , քան «Ալ-Աղսա փոթորիկ» գործողության արդյունքում կրած պարտությունը, ասել է,- «Առաջին պարտության ժամանակ նրանք պնդում էին թե անակնկալի եկան, բայց երկրորդում իրենք մինչև ատամները զինված բանակով հարձակվեցին Գազայի վրա և Դիմադրության շարժումը նրանց ստիպեց նահանջել։ Այս իրադարձությունը համարվում է ևս մեկ մեծ հաղթանակ՝ Պաղեստինի ժողովրդի անունով», գրում է parstoday.ir-ը:

Ռայիսին հավելել է.-«Դիմադրության խմբերը հրապարակավ պատասխանեցին ամերիկացիների ուղերձներին, սակայն տարօրինակ է, որ ամերիկացիներն ուրիշներին ասում են , որ քայլեր չձեռնարկեն, սակայն իրենք աշխարհի աչքի առաջ սիոնիստներին տրամադրում են անհրաժեշտ բոլոր զենքերը, սարքավորումներն ու հնարավորությունները Գազայում հանցագործություններ կատարելու համար»։

Նախագահ Ռայիսին նաև ասել է,-«Սիոնիստական ռեժիմի կողմից ԱՄՆ-ի և եվրոպական մի շարք երկրների աջակցությամբ կանանց և երեխաների սպանության սարսափելի հանցագործությունը մեծ զայրույթ է պատճառել աշխարհի շատ ժողովուրդների,նույնիսկ նրանց մոտ ատելություն առաջացրել այդ ռեժիմի նկատմամբ, այնպես, որ կարելի է ասել ,որ աշխարհի ժողովուրդը, բազմաթիվ փորձագետներ և քաղաքական գործիչներ գտնվում են մի կողմում, իսկ ԱՄՆ-ի և եվրոպական մի քանի երկրների ղեկավար կազմը և կեղծ Սիոնիստական ​​ռեժիմը գտնվում են մյուս կողմում»։

Ռայիսին հավելել է,-«Պաղեստինի ժողովրդի դիմադրությունը հզորությամբ ուղեկցվող ճնշվածություն է, և ինչպես Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն է ասում,-«Պաղեստինի ժողովրդին կարելի է անվանել ճնշված և հզոր ժողովուրդ, և այս ոգով ու նման մղումով ու կամքով կեցվածքը անպայման հաղթանակ կբերի Պաղեստինի ժողովրդին և Դիմադրության շարժմանը»։

Նախագահ Ռայիսին նաև նշել է,-«Դիմադրության ուժերը, լինեն Պաղեստինում, Լիբանանում կամ տարածաշրջանի այլ կետերում, միևնույն է, նրանք ելել են ժողովրդի ծոցից,որոնք հոգնել են ճնշումներից և համախմբվել են պաշտպանելու իրենց հայրենիքն ու իրավունքները»։

Ռայիսին ընդգծել է,-«Պաղեստինի հարցը միշտ պետք է դիտարկել որպես բոլոր իսլամական երկրների ամենակարեւոր խնդիրն ու մտահոգությունը»։

«Իսլամական աշխարհը և աշխարհի բոլոր անկախ երկրները, որոնք չեն գտնվում Միացյալ Նահանգների տիրապետության տակ, պետք է աջակցեն և պաշտպանեն Պաղեստինի Դիմադրության շարժմանը»-հստակեցրել է նախագահ Ռայիսին։

  • Կիսվել: