ՑԱԽԱԼ-ը մեկ օրում գրոհել է կազմակերպել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի մարտիկների 40 հավաքատեղիների և հրամանատարական կետերի վրա
Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ օրում Գազայի հատվածի տարածքում գրոհել է կազմակերպել ՀԱՄԱՍ-ի մարտիկների 40 հավաքատեղիների և խմբավորման հրամանատարական կետերի վրա: Այս մասին հայտնել են Իսրայելի բանակից՝ ՑԱԽԱԼ-ից:
Ըստ ՑԱԽԱԼ-ի՝ գնդակոծված կառավարման կենտրոններից գործել են թշնամու տասնյակ գրոհայիններ, որոնք հարձակումներ են իրականացրել իսրայելցի զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։
Նշվում է նաև, որ ՑԱԽԱԼ-ի տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի որոշ թիրախներ տեղակայված են եղել այն վայրերում, որտեղ նախկինում եղել են դպրոցներ։