երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ՑԱԽԱԼ-ը Լիբանանի ուղղությամբ հրթիռներ է արձակել

ՑԱԽԱԼ-ը Լիբանանի ուղղությամբ հրթիռներ է արձակել

Իսրայելի բանակը զորաշարժ է իրականացրել Գազայի հատվածի հարավում, որի ընթացքում ՑԱԽԱԼ-ի և ՀԱՄԱՍ-ի ուժերի միջև բախումներ են եղել: Իսրայելական կողմի տվյալով՝ ոչնչացվել են տասնյակ ահաբեկիչներ, նրանց պատկանող ենթակառուցվածքներ, ինչպես նաև հայտնաբերվել են հետախուզության համար կարևոր նյութեր, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ ՑԱԽԱԼ-ը մի քանի հրթիռ է արձակել Լիբանանի ուղղությամբ: Իսրայելական կողմի համոզմամբ՝ այդպիսով պատասխանել են «Հեզբոլլահ» շարժման կողմից երկրի տարածքի թիրախավորմանը: Իսրայելի բանակը նաև հայտնել է, որ մի քանի ժամ է տվել Գազայի հյուսիսից բնակիչներին անկլավի հարավ տարհանելու համար:

Հաղորդվում է նաև, որ Գազայի հատվածի հյուսիսում Ջաբալիայի փախստականների ճամբարում գտնվող Ալ-Ֆահուրա դպրոցին Իսրայելի ավիահարվածի հետևանքով տասնյակ փախստականներ են զոհվել և վիրավորվել:

Ինչպես հայտարարել է ՑԱԽԱԼ-ը՝ հարվածել են շտապօգնության մեքենաներին, քանի որ դրանք տեղափոխել են ոչ թե քաղաքացիական անձանց, այլ ՀԱՄԱՍ-ի զինյալների:

  • Կիսվել: