ՑԱԽԱԼ-ը հայտնել է «Իսլամական ջիհադի» հրամանատարներից մեկի ոչնչացնելու մասին
Գազայի հատվածում ավիահարվածի արդյունքում հինգշաբթի սպանվել է Պաղեստինի «Իսլամական ջիհադի» կենտրոնական բրիգադի հրամանատար Մուհամմադ Քաթրավին: Այս մասին ասված է Իսրայելի բանակի (ՑԱԽԱԼ) և ընդհանուր անվտանգության ծառայության հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է՝ Քաթրավին մասնակցել է Գազայի հատվածի կենտրոնական հատվածից Իսրայելի վրա բազմաթիվ հրթիռային հարձակումների և պատասխանատու էր զորքերի և ամբողջ երկրի վրա բազմաթիվ այլ հարձակումների համար:
Նշվում է նաև, որ Մուհամմադ Քաթրավին ավելի վաղ զբաղեցրել է «Իսլամական ջիհադ» կենտրոնական ճամբարի բրիգադի հրամանատարի տեղակալի պաշտոնը, նա միաժամանակ հետախուզության սպա էր: