ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ՑԱԽԱԼ-ը հաստատում է Հայֆայի նավթավերամշակման գործարանին Իրանից հարվածի մասին տեղեկությունը

ՑԱԽԱԼ-ը հաստատում է Հայֆայի նավթավերամշակման գործարանին Իրանից հարվածի մասին տեղեկությունը

ՑԱԽԱԼ-ը՝ Իսրայելի բանակը, հաստատել է Հայֆայի նավթավերամշակման գործարանին Իրանի հարվածի մասին տեղեկությունը: Այս մասին հայտնել է Times of Israel-ը։

Նշվում է, որ, ըստ ՑԱԽԱԼ-ի, Հայֆայի նավթավերամշակման գործարաններին հարվածները տեղի են ունեցել իրանական բալիստիկ հրթիռից ընկնող բեկորների պատճառով։

Իսրայելական բանակն ընդգծել է, որ հյուսիսային ափամերձ քաղաքի թիրախներին ուղիղ հրթիռային հարվածներ չեն եղել։ Իսրայելի էներգետիկայի նախարար Էլի Քոհենը հայտարարել է, որ հարձակումն «էական վնաս չի հասցրել ենթակառուցվածքներին»։

Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հաղորդել էին Հայֆայի նավթավերամշակման գործարանին հարվածների և էլեկտրաէներգիայի անջատումների մասին, որոնք Իրանի հրթիռային հարվածի ուղղակի հետևանք են։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: