կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
ՑԱԽԱԼ-ը հարձակվել է Սանայի միջազգային օդանավակայանի վրա

ՑԱԽԱԼ-ը հարձակվել է Սանայի միջազգային օդանավակայանի վրա

Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, հարձակվել է Սանայի միջազգային օդանավակայանի և Եմենում շիա «Անսար Ալլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքի մի շարք օբյեկտների վրա: Այս մասին տեղեկանում ենք իսրայելական բանակի տելեգրամյան ալիքից:
 
ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Թիրախների թվում, որոնց հարվածներ է հասցրել ՑԱԽԱԼ-ը, ռազմական ենթակառուցվածքն է, որն օգտագործում է հութիների ռեժիմն ինչպես Սանայի միջազգային օդանավակայանում, այնպես էլ Հեզյազ և Ռաս Կանատիբ էլեկտրակայաններում»:
 
Նշվում է նաև, որ ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցրել նաև Եմենի արևմտյան ափի Հոդեյդա, Սալիֆ և Ռաս Կանատիբ նավահանգիստներում գտնվող ռազմական ենթակառուցվածքներին:
 
Այսօր ավելի վաղ տեղական իշխանությունների աղբյուրը հայտնել էր, որ իսրայելական կործանիչները 6 ավիահարված են հասցրել Եմենի շիաների «Անսար Ալլահ» շարժման կողմից վերահսկվող մայրաքաղաք Սանայի ուղղությամբ, արդյունքում զգալիորեն տուժել է օդանավակայանը: Իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Եմենի արևմուտքում գտնվող Հոդեյդա նահանգի և Սանայի հարավում գտնվող էլեկտրակայանի ուղղությամբ:
 
 

  • Կիսվել: