ՑԱԽԱԼ-ը հարձակվել է Իրանում բալիստիկ հրթիռների արտադրության օբյեկտների վրա
Իսրայելի բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, հայտարարել է Իրանում սպառազինության, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների արտադրության օբյեկտների վրա հարձակվելու մասին:
Ինչպես նշվում է՝ բացի հրթիռային կայանքներից՝ հարվածները հասցվում են Իրանի արևմուտքում գտնվող թիրախների լայն շրջանակին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի միակ ավիակիրը՝ «Շահիդ Բաղերի»-ն, ոչնչացվել է Բուշեհր նավահանգստային քաղաքում տեղի ունեցած հարձակման ժամանակ։



