Բուրկինա Ֆասոյում ահաբեկիչների հարձակման հետևանքով 200 մարդ է զոհվել
Բուրկինա Ֆասոյի Բարսալոգու բնակավայրի վրա զինյալների հարձակման հետևանքով զոհվել է մինչև 200, վիրավորվել՝ 140 մարդ, զոհերի թվում կան զինվորականներ և քաղաքացիական անձինք, տեղեկացնում է Al Jazeera-ն:
Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին, դրա պատասխանատվությունը ստանձնել է «Ալ Քաիդայի» հետ կապված «Ջամա աթ Նուսրաթ» խմբավորումը։
Զինյալները հարձակվել են մարդկանց խմբի վրա, որոնք խրամատներ էին փորում քաղաքի պաշտպանության համար:
Բուրկինա Ֆասոյի անվտանգության ծառայության տվյալներով՝ ահաբեկիչները կարողացել են զավթել շարժական հիվանդանոց և զենք: