ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բուլղարիայի նախագահը հայտարարել է Ադրբեջանից լրացուցիչ ծավալների գազ գնելու պատրաստակամության մասին

Բուլղարիայի նախագահը հայտարարել է Ադրբեջանից լրացուցիչ ծավալների գազ գնելու պատրաստակամության մասին

Սոֆիան պատրաստ է գնել ադրբեջանական գազի լրացուցիչ ծավալներ, քանի որ վառելիքի փոխադրման երկրի հնարավորություններն ամեն ամիս ավելանում են։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ առցանց հանդիպման ժամանակ հայտարարել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը, հայտնել է կովկասկան հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Մենք պատրաստ ենք ադրբեջանական գազի լրացուցիչ ծավալներ փոխադրել՝ համատեղելով Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի եւ Սլովակիայի գազափոխադրման օպերատորների հնարավորություններն ու ջանքերը։ Հիմա որոշումը ձերն է»,- ասել է Բուլղարիայի ղեկավարը։

Ինչպես հիշեցրել է Ռադեւը, փետրվարի 1-ին սկսվել է Բուլղարիայի եւ Սերբիայի միջեւ փոխկապակցման գծի կառուցումը։ «Այսպիսով, հնարավորությունները, կարելի է ասել, ամեն ամիս ավելանում են»,- նշել է նա։

  • Կիսվել: