չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Բուլղարիան եւ Լեհաստանը ՆԱՏՕ-ին կառաջարկեն խողովակաշարերի ցանց կառուցել արեւելյան թեւում

Բուլղարիան եւ Լեհաստանը ՆԱՏՕ-ին կառաջարկեն խողովակաշարերի ցանց կառուցել արեւելյան թեւում

Վառելանյութի փոխադրման համար խողովակաշարերի ցանց կարող Է կառուցվել ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում: Մարտի 22-ին այդ մասին հայտարարել Է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը՝ ամփոփելով իր լեհ պաշտոնակից Անջեյ Դուդայի հետ հանդիպման արդյունքները, որը Սոֆիա Է ժամանել աշխատանքային ացով:

«ՆԱՏՕ-ի բարձր մակարդակի հանդիպմանը կառաջարկենք վառելիքի համար խողովակաշարերի կառուցում, որոնք կանցնեն ՆԱՏՕ-ի ամբողջ արեւելյան թեւով: Կաշխատենք վառելիքի մատակարարման ենթակառուցվածքի բարելավման վրա՝ խճուղային ճանապարհների եւ երկաթուղային ցանցի զարգացման հետ մեկտեղ»,- ասել Է Ռադեւը՝ ենթադրելով, որ դաշինքը կկարողանա մասնակցել նախագծի ֆինանսավորմանը:
 
ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի երկրների թվին են դասվում Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Սլովակիան, Ռումինիան եւ Բուլղարիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: