կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Բուխարեստը պատրաստակամություն է հայտնել է ցուրտ սեզոնին Ադրբեջանից գազ մատակարարել Մոլդովա կամ տարածաշրջանի այլ երկրներ

Բուխարեստը պատրաստակամություն է հայտնել է ցուրտ սեզոնին Ադրբեջանից գազ մատակարարել Մոլդովա կամ տարածաշրջանի այլ երկրներ

Բուխարեստը պատրաստ է ցուրտ սեզոնին Ադրբեջանից գազ մատակարարել Մոլդովա կամ տարածաշրջանի այլ երկրներ: Այս մասին Agerpres-ին ասել է Ռումինիայի էներգետիկայի նախարար Սեբաստիան Բուրդուժան։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Եթե մենք հատուկ հարցում ստանանք Մոլդովայից կամ տարածաշրջանի այլ երկրներից, մենք պատրաստ ենք ակտիվացնել Ադրբեջանի հետ անցած տարվա գարնանը Ռումինիայի կողմից երաշխավորված տարբերակը, որով մենք 1 միլիարդ խորանարդ մետր գազի հասանելիություն ունենք: Եթե նույնիսկ այս ծավալը բավարար չլինի, մենք հնարավորություն ունենք հեղուկ բնական գազ ներմուծել Հունաստան-Բուլղարիա-Ռումինիա կամ Թուրքիա-Բուլղարիա-Ռումինիա երթուղիներով՛՛:

Ինչպես տեղեկացնում է Ինտերֆաքսը՝ մինչև 2021 թվականը Մոլդովան գազ էր գնում միայն «Գազպրոմից»։ Ներկայումս Դնեստրի աջ ափին (Մոլդովա) գազի մատակարարումն իրականացնում է «Էներգոկոմ» պետական ​​ընկերությունը, որը գազ է գնում շուկայից։ Այն օգտագործում է Ռումինիայի ապրանքային բորսայի հարթակը և Լեհաստանի, Ռումինիայի և Բուլղարիայի ընկերությունների հետ ուղղակի պայմանագրերը:

Մոլդովայի կառավարությունը ՛՛Էներգոկոմի՛՛ առաջ խնդիր է դրել ջեռուցման սեզոնի համար գնել և Ռումինիայում կամ Ուկրաինայում պահեստավորել առնվազն 450 միլիոն խորանարդ մետր գազ։ Հոկտեմբերի 7-ի դրությամբ ՛՛Էներգոկոմը՛՛ ձեռք է բերել ընդհանուր առմամբ ավելի քան 500 մլն խմ գազ և շարունակում է գնումները՝ ցուրտ սեզոնին հանրապետությունում սպառումը ամբողջությամբ ծածկելու համար։

Մոլդովան, չհաշված Մերձդնեստրը, տարեկան սպառում է մոտ 1,3 միլիարդ խորանարդ մետր գազ:

  • Կիսվել: