երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Բուդապեշտում Ուկրաինայի դեսպանը կանչվել է Հունգարիայի ԱԳՆ՝ Կիևի վիրավորական հայտարարությունների պատճառով

Բուդապեշտում Ուկրաինայի դեսպանը կանչվել է Հունգարիայի ԱԳՆ՝ Կիևի վիրավորական հայտարարությունների պատճառով

Բուդապեշտում Ուկրաինայի դեսպան Լյուբով Նեպոպը կանչվել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարարություն՝ կապված Հունգարիայի ղեկավարության հասցեին Ուկրաինայի իշխանությունների վիրավորական հայտարարությունների հետ՝ գրում է ТАСС-ը:

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ֆեյսբուքյան իր էջում տեղադրված տեսաուղերձում հայտարարել է. «Ժամանակն է, որ ուկրաինացի առաջնորդները դադարեն վիրավորել Հունգարիային և ճանաչեն հունգարացի ժողովրդի կամքը»։

Սիյարտոն հիշեցրել է, որ Հունգարիայի կառավարությունն ի սկզբանե դատապարտել է ռուսական ռազմական գործողությունն Ուկրաինայում, աջակցել է հարևան երկրի ինքնիշխանությանը և սկսել է օգնություն տրամադրել հարյուր հազարավոր ուկրաինացի փախստականներին։

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Հունգարիայի և հունգար ժողովրդի անվտանգությունը միշտ եղել է կառավարության առաջնահերթությունը։ «Հետևաբար, մենք զենք չենք մատակարարի Ուկրաինային և չենք քվեարկի Ռուսաստանի դեմ էներգետիկ պատժամիջոցների օգտին»,- ասել է Սիյարտոն։

«Մենք հասկանում ենք, որ ուկրաինացիներն ունեն իրենց շահերը, և մենք չենք վիճում նրանց հետ: Սակայն անընդունելի են հունգարացի ժողովրդի կամարտահայտման վերաբերյալ ափսոսանքի  հայտարարությունները»,- ընդգծել է արտգործնախարարը:

  • Կիսվել: