շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Բրյուսելում սկսվել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հայտի քննարկումը

Բրյուսելում սկսվել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հայտի քննարկումը

Եվրամիության անդամ պետությունների Արտաքին գործերի նախարարները մարտի 21-ին Բրյուսելում կազմակերպված հանդիպմանը դիտարկում են Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցը:

Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է  ԵՄ-ի Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին:
 
«Մենք սկսել ենք աշխատել Ուկրաինայի անդամակցության հայտի հիման վրա  եզրակացություն տրամադրելու ուղղությամբ: Մենք կաշխատենք հնարավորինս արագ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: