երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Բրիտանիան իր դեսպանատան աշխատակիցներին ժամանակավորապես դուրս է բերում Լիբանանից

Բրիտանիան իր դեսպանատան աշխատակիցներին ժամանակավորապես դուրս է բերում Լիբանանից

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ ժամանակավորապես դուրս է բերում բրիտանական դեսպանատան աշխատակիցներին Լիբանանից, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ ԱԳՆ-ն ավելի վաղ բրիտանացիներին խորհուրդ է տվել չմեկնել Լիբանան՝ հարևան Իսրայելի և Գազայի հատվածի միջև հակամարտությունների պատճառով և հորդորել է բոլոր բրիտանացիներին, որոնք դեռ երկրում են, հեռանալ, քանի դեռ գործում են կոմերցիոն թռիչքները:

 

 

  • Կիսվել: