երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բրիտանացի նախարարը դժգոհել է, որ Ռուսաստանն Արեւմուտքի «վճռականությունն» Աֆղանստանում որպես թուլություն է ընկալում

Բրիտանացի նախարարը դժգոհել է, որ Ռուսաստանն Արեւմուտքի «վճռականությունն» Աֆղանստանում որպես թուլություն է ընկալում

Իրավիճակն Աֆղանստանում ԱՄՆ-ի քսանամյա պատերազմից հետո նշանակում է, որ Արեւմուտքի վճռականությունն այժմ որպես թուլություն է ընկալվում այնպիսի խոշոր հակառակորդների կողմից, ինչպիսին Ռուսաստանն է, հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը:

Պատերազմն Աֆղանստանում մի քանի հարյուր հազար մարդու կյանք եւ տրիլիոնավոր դոլարներ խլեց, սակայն այժմ թալիբները կրկին իշխանության են եկել, եւ Արեւմուտքի առաջատար ուժերը փորձում են դուրս բերել իրենց դիվանագետներին եւ աֆղանցի աշխատակիցներին Քաբուլի օդանավակայանից:
 
«Ինձ համար ճիշտ չէ, որ մեզ մոտ այժմ մի աշխարհակարգ է, որում մեր հակառակորդների կողմից վճռականությունը` Արեւմուտքի վճռականությունը, որպես թուլություն է ընկալվում»,- ասել է Ուոլեսը BBC հեռուստաալիքին:
 
«Սա այն է, ինչը մեզ բոլորիս պետք է մտահոգի. եթե Արեւմուտքը վճռականություն չունենա եւ պառակտվի, ապա մեր հակառակորդները` Ռուսաստանի նման, դա հուսադրող կհամարեն»,- ասել է նա:
 
Մեծ Բրիտանիան վախենում է թալիբների վերադարձից, իսկ արեւմուտքի քաոսային հեռացումից առաջացած վակուումը թույլ կտա «Ալ-Քաիդա»-ի մարտիկներին ամրապնդվել Աֆղանստանում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ԱՄՆ-ի վրա հարձակումներից ընդամենը 20 տարի անց:

  • Կիսվել: