շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ԲՐԻԿՍ-ը հակաամերիկյան կազմակերպություն չէ. Պեսկովը՝ Թրամփին

ԲՐԻԿՍ-ը հակաամերիկյան կազմակերպություն չէ. Պեսկովը՝ Թրամփին

ԲՐԻԿՍ-ն իր գործունեությունը չի ուղղում այլ երկրների դեմ և հակաամերիկյան կազմակերպություն չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«ԲՐԻԿՍ-ը սպառնալիքներին չի պատասխանում։ ԲՐԻԿՍ-ն իր գործունեությունը երբեք չի ուղղում ինչ-որ երկրների դեմ. նման խնդիր չունի։ ԲՐԻԿՍ-ը ստեղծվել և զարգանում է, որպեսզի երկրները համագործակցեն փոխադարձ հետաքրքրություն և շահ ներկայացնող ոլորտներում: Սա է կազմակերպության նպատակը»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ  ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ցանկացած պետություն, որն աջակցում է ԲՐԻԿՍ-ի «հակաամերիկյան» քաղաքականությանը, հարկվելու է լրացուցիչ 10 տոկոս մաքսատուրքով: Նա հավելել էր, որ ԲՐԻԿՍ-ը փորձում է այնպես անել, որ դոլարը զրկվի համաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակից։

  • Կիսվել: