շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
 Բրենդան Ֆրեյզերը՝ լավագույն դերասան,  Միշել Յեոն՝ լավագույն դերասանուհի․ «Օսկար-2023»-ի հաղթողները

Բրենդան Ֆրեյզերը՝ լավագույն դերասան, Միշել Յեոն՝ լավագույն դերասանուհի․ «Օսկար-2023»-ի հաղթողները

2023 թվականի մարտի 12-ի լույս 13-ի գիշերը Լոս Անջելեսի Dolby Theatre-ում կայացավ Օսկարի 95-րդ մրցանակաբաշխությունը։

95-րդ մրցանակաբաշխությունը վարել է ամերիկացի դերասան, կատակերգու և սցենարիստ Ջիմի Քիմելը։ Հատկանշական է, որ «Օսկար-2023»-ի կազմակերպիչները հրաժարվել են ավանդական կարմիր գորգից՝ այս տարի այն փոխարինվել է շամպայնի գույնի գորգով։ Կազմակերպիչները պարզաբանել են, որ փոխել են ուղու գույնը, քանի որ ցանկանում են, որ այն «խաղաղության և հանգստության զգացում» առաջացնի։

Այսպիով՝ «Օսկար-2023»-ի հաղթողներն են՝

- Լավագույն ֆիլմը «Ամեն ինչ ամենուր և միանգամից» ֆիլմն է։

- Լավագույն ռեժիսոր՝ «Ամեն ինչ ամենուր և միանգամից» ֆիլմը (ռեժիսորական դուետ Դանիել Կվան և Դանիել Շայներտ):

- Լավագույն դերասան - Բրենդան Ֆրեյզեր - «Կետը»

- Լավագույն դերասանուհի՝ Միշել Յեո «Ամեն ինչ միանգամից ամենուր»:

– Լավագույն օտարալեզու ֆիլմ՝ «Արևմտյան ճակատում նորություն չկա»  (Գերմանիա):

- Լավագույն օրիգինալ սցենար -«Ամեն ինչ միանգամից ամենուր» (ռեժիսորական դուետ Դանիել Կվան և Դանիել Շեյներտ):

- Լավագույն անիմացիոն ֆիլմ՝ «Գիլյերմո Դել Տորոյի Պինոքիոն»

- Լավագույն մոնտաժ՝ «Ամեն ինչ ամենուր և միանգամից» ֆիլմը։

- Երկրորդ պլանի լավագույն դերասան - Կե Հույ Կուան («Ամեն ինչ ամենուր և միանգամից»)

-Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի – Ջեյմի Լի Քերտիս («Ամեն ինչ ամենուր և միանգամից»)

- Լավագույն գեղարվեստական ​​կարճամետրաժ ֆիլմ - Իռլանդական հրաժեշտ:

-Լավագույն դիմահարդարում և սանրվածքներ՝ «Կետը» ֆիլմը։

- Լավագույն զգեստներ - Սև Պանտերա. Վականդա ընդմիշտ (հագուստի դիզայներ Ռութ Քարթեր)

- Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ՝ «Փղերի շշուկները»:

- Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ՝ «Տղան, խլուրդը, աղվեսը և ձին»։

- Գեղարվեստական ​​ղեկավարի լավագույն գործը՝«Արևմտյան ճակատում նորություն չկա»:

- Լավագույն վիզուալ էֆեկտներ - «Ավատար. Ջրի ճանապարհը» ֆիլմը։

- Լավագույն ադապտացված սցենար - «The Women Talk» (ռեժիսոր՝ Սառա Պոլլի):

- Լավագույն ձայն - «Թոփ Գուն. Մավերիք» ֆիլմը։

- Լավագույն երգ՝ «Naatu Naatu» «RRR: Revolution Roars Nearby» ֆիլմից (Հնդկաստան):

  • Կիսվել: