երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բրազիլիայի նախագահն անընդունելի է համարում երկրում «Տելեգրամ»-ի արգելափակումը

Բրազիլիայի նախագահն անընդունելի է համարում երկրում «Տելեգրամ»-ի արգելափակումը

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն երկրի Գերագույն դատարանի կողմից «Տելեգրամ»-ն արգելափակելու մասին որոշումը ցավալի է համարում: Այս մասին նա խոսել է մի միջոցառման շրջանակում, որը հեռարձակվել է «Ֆեյսբուք»-ի իր էջով:

Բոլսոնարուի «Տելեգրամ»-ի ալիքն ունի ավելի քան 1 մլն հետևորդ: Նա նշել է, որ ընդհանուր առմամբ երկրում «Տելեգրամ»-ից օգտվում է 70 մլն մարդ: Բրազիլիայի ղեկավարն ընդգծել է, որ նման դատական որոշումն «անընդունելի է»:
 

Գերագույն դատարանը որոշում է կայացրել մինչև մարտի 23-ն արգելափակել «Տելեգրամ»-ի գործունեությունը «բրազիլական օրենսդրությունն արհամարհելու և դատական որոշումները կյանքի չկոչելու» համար:

Օգտատերերը, ովքեր կփորձեն շրջանցել արգելափակումը, տուգանք կվճարեն 20 հազար ԱՄՆ դոլարի չափով: Դատարանը պարտավորեցրել է Apple-ին և Google-ին բջջային հավելվածների խանութից ջնջել «Տելեգրամ» հավելվածը:

  • Կիսվել: