երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Բորիս Ջոնսոնը հրաժարական է տվել պատգամավորական մանդատից

Բորիս Ջոնսոնը հրաժարական է տվել պատգամավորական մանդատից

Բորիս Ջոնսոնը հրաժարվել է պատգամավորական մանդատից՝ պնդելով, որ իրեն մի խումբ մարդիկ ստիպում են դա անել։

Մանդատից հրաժարվելը փակում է քաղաքական գործչի՝ մոտ ապագայում վարչապետ դառնալու հնարավորությունը։ Սակայն, Բորիս Ջոնսոնը չի բացառել իր վերադարձը խորհրդարան։

Շուտով Ջոնսոնի ընտրատարածքում լրացուցիչ ընտրություններ կանցկացվեն, իսկ հաջորդ տարի նշանակված են նոր խորհրդարանական ընտրություններ: Ըստ փորձագետների կանխատեսումների, պահպանողականները կարող են  պարտություն կրել:

Ջոնսոնին մեղադրանք էր առաջադրվել կորոնավիրուսի համաճարակի պայմաններում Դաունինգ Սթրիթում երեկույթներ կազմակերպելու համար։

  • Կիսվել: