երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բորելը տեղեկացրել է, որ ԵՄ առաքելությունը Կարմիր ծովում կսկսվի փետրվարի 17-ին

Բորելը տեղեկացրել է, որ ԵՄ առաքելությունը Կարմիր ծովում կսկսվի փետրվարի 17-ին

ԵՄ ռազմածովային առաքելությունը՝ «Ասպիդես» անվանմամբ, Կարմիր ծովում կսկսվի փետրվարի 17-ին։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։

Նա նշել է, որ ԵՄ բոլոր երկրները չէ, որ կմասնակցեն այդ առաքելությանը, եւ հույս է հայտնել, որ երկրներից ոչ մեկը չի խանգարի այդ որոշմանը։

«Մենք կկարողանանք այն սկսել արդեն փետրվարի 17-ին, բայց մենք պետք է որոշում ընդունենք դրա շտաբի տեղակայման եւ հրամանատարության մասին։ Մենք արդեն անվանել ենք առաքելությունը՝ «Ասպիդես»։ Դա նշանակում է պաշտպան, չպետք է շփոթել ասպիդի հետ»,- ասել է Բորելը։

  • Կիսվել: