հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Բորելը հայտնել է Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթի մշակման մասին

Բորելը հայտնել է Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթի մշակման մասին

Եվրամիությունը պատժամիջոցների նոր փաթեթ է մշակում Ռուսաստանի Դաշնության դեմ՝ Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով։ Այս մասին Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, տեղեկացնում է РБК-Украина-ն։

՛՛Սահմանափակումների այս 15-րդ փաթեթը, մասնավորապես, պետք է ուժեղացնի ագրեսոր երկրի արդյունաբերությունը ներմուծումից մեկուսացնելու միջոցառումները և ուղղված լինի պատժամիջոցների շրջանցումը կանխելուն՛՛,-ասել է Բորելը:

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Բորելի հավաստիացմամբ, Ուկրաինայի մայրաքաղաք իր այցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների տասնհինգերորդ փաթեթն արդեն պատրաստվում է։

Իր հերթին Ուկրաինայի արտգործնախարար Սիբիգան շնորհակալություն է հայտնել Բորելին ՛՛Ռուսաստանի Դաշնության դեմ ԵՄ պատժամիջոցների 14 փաթեթ ներմուծելու անձնական ջանքերի համար՛՛։

Ուկրաինացի նախարարը նշել է, որ գործընկերները պետք է ՛՛միասնաբար աշխատեն պատժամիջոցների տասնհինգերորդ փաթեթի վրա և ուժեղացնեն պատժամիջոցներն այն երկրների դեմ, որոնք աջակցում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին՛՛։

  • Կիսվել: