շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն և Պարսից ծոցի երկրները համակարծիք են պաղեստինցիներին ֆինանսական աջակցության կարևորության հարցում

Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն և Պարսից ծոցի երկրները համակարծիք են պաղեստինցիներին ֆինանսական աջակցության կարևորության հարցում

ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը թարմացրել է պաղեստինցիներին օգնության կրճատման մասին դաշինքի հայտարարությունները, տեղեկացնում է The Guardian-ը։

Նշվում է, որ ըստ Բորելի՝ ԵՄ-ի հետ համատեղ հայտարարության մեջ Պարսից ծոցի երկրները համաձայնել են, որ ՛՛UNRWA-ի (ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության) շարունակական ֆինանսական աջակցությունը և օկուպացված տարածքներում պաղեստինցիներին շարունակական հումանիտար և զարգացման աջակցությունը կարևոր է՛՛:

Բորելը նաև կեղծ տեղեկություն է անվանել այն, որ Գերմանիան չեղարկում է օգնությունը Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո:

՛՛Գերմանացի նախարարը հստակ հայտարարեց, որ դա ամենևին էլ այդպես չէ, որ Գերմանիան կշարունակի ցուցաբերել այդ աջակցությունը՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: