հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բորելը հանդես կգա Իրանի միջուկային ծրագրին վերադառնալու նոր տարբերակի վերաբերյալ առաջարկով

Բորելը հանդես կգա Իրանի միջուկային ծրագրին վերադառնալու նոր տարբերակի վերաբերյալ առաջարկով

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը դիտարկում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադառնալու տարբերակ:

Ըստ այդ տարբերակի՝ Թեհրանին կառաջարկվի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին՝ ԻՀՊԿ-ին, հեռացնել ԱՄՆ-ի օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկից, սակայն ԻՀՊԿ հատուկ նշանակության ուժերը պետք է մնան այդ ցուցակում:

՛՛Փաստաթուղթը գտնվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի սեղանին, իսկ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ իմ քննարկումները մոտեցել են ավարտին՛՛,-ասել է Բորելը:

  • Կիսվել: