կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
ԵՄ ԱԳ նախարարները և պաշտպանության նախարարները նոյեմբերի 18-19-ը կքննարկեն ՌԴ-ին եվրոպական զենքով հարվածների սահմանափակումների վերացումը. Բորել

ԵՄ ԱԳ նախարարները և պաշտպանության նախարարները նոյեմբերի 18-19-ը կքննարկեն ՌԴ-ին եվրոպական զենքով հարվածների սահմանափակումների վերացումը. Բորել

ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հաստատել է, որ ԵՄ արտգործնախարարները և պաշտպանության նախարարները նոյեմբերի 18-19-ը կքննարկեն Ռուսաստանի տարածքին եվրոպական զենքերով հարվածելու սահմանափակումների վերացման հարցը, սակայն նշել է, որ վստահ չէ արդյունքի հարցում։ Այս մասին նա հայտարարել է Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այս մասին քննարկում կլինի, և ես հուսով եմ, որ բոլոր նախարարները համաձայնության կգան այս հարցում, բայց եթե ոչ, ապա յուրաքանչյուր երկիր կանի այն, ինչ ճիշտ է համարում», - ասել է Բորելը` մեկնաբանելով ԶԼՄ-ների հաղորդագրությունները, որ Միացյալ Նահանգները թույլ է տվել իր զենքերով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքին:

Բորելը նաև ընդգծել է, որ ինքն անձամբ միշտ աջակցել է եվրոպական զենքով նման հարվածներին։

  • Կիսվել: