երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Բորելը ԵՄ ԱԳ նախարարների արտակարգ նիստ է հրավիրել Լիբանի հարցով

Բորելը ԵՄ ԱԳ նախարարների արտակարգ նիստ է հրավիրել Լիբանի հարցով

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն արտաքին գործերի նախարարների մակարդակով արտակարգ նիստ է հրավիրել Եվրամիության արտաքին գործերի խորհրդում՝ Լիբանանում իրավիճակի սրման պատճառով, հայտնել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

Նա նշել է, որ հանդիպումը կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով:

ԵՄ արտաքին ծառայության խոսնակն ընդգծել է, որ սա ոչ պաշտոնական հանդիպում է, և դրա արդյունքում պաշտոնական որոշումներ չեն սպասվում, փոխարենը նախարարները հնարավորություն կունենան քննարկելու, թե ինչ են ցանկանում անել ապագայում Իսրայելի, Լիբանանի և հետագա իրադարձությունների հետ կապված, ինչպես նաև համագործակցության և օգնության առումով, պարզաբանել է Ստանոն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 27-ին իսրայելական հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման ղեկավար Հասան Նասրալլան։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Լիբանանի հետ Իսրայելի դեմ միասնական ճակատ ստեղծելու մասին։

  • Կիսվել: