երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Բորելը Բելգորոդը շփոթել է Բելգրադի հետ

Բորելը Բելգորոդը շփոթել է Բելգրադի հետ

Եվրամիության արտաքին գործերի և քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը, լրագրողի հարցին պատասխանելու ժամանակ, ռուսական Բելգորոդը շփոթել է սերբական Բելգրադի հետ, գրում է riafan.ru-ն։

Լրագրողը Բորելին հարց է ուղղել՝ կապված Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի վրա ուկրաինական կողմի հարձակումների հետ։ Բայց Բորելը ոչինչ չի կարողացել պատասխանել՝ ռուսական մարզկենտրոնը շփոթելով Սերբիայի մայրաքաղաքի հետ։

«Իսկ ի՞նչ է կատարվում Բելգրադում. ես չեմ կարող որևէ կերպ մեկնաբանել այն, ինչ կատարվում է»,- ասել է դիվանագետը։

Այստեղ միջամտել է նրա օգնականը, որը բացատրել է, որ խոսքը ռուսական մարզի մասին է, այլ ոչ թե Սերբիայի մայրաքաղաքի։

Սակայն աղբյուրը նկատում է, որ նույնիսկ այդ պարզաբանումից հետո, Բորելը չի կարողացել հստակ պատասխան տալ:

Հիշեցնենք, որ օրերս ուկրաինական դիվերսին-հետախուզական խումբը ներթափանցել էր Բելգորոդ: Ավելի ուշ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր Բելգորոդի մարզի տարածք ներթափանցած ուկրաինացի դիվերսանտների ոչնչացման կադրերը։

  • Կիսվել: