երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Բոնոն,  քննարկումներից հանելով Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցը, ազդարարում է ԱՄՆ-ի թուլության մասին․  Հայ Դատի հանձնախումբ

Բոնոն, քննարկումներից հանելով Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցը, ազդարարում է ԱՄՆ-ի թուլության մասին․ Հայ Դատի հանձնախումբ

ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն արձագանքել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոյի՝  ԱՄՆ-ն պատժամիջոցների չի ենթարկի Բաքվին Արցախը 88 օրից ավել շրջափակման պատճառով հայտարարությանը։

«Լուիս Բոնոն, իր առաջին հրապարակային ելույթում քննարկումներից հանելով Ադրբեջանի դեմ պատժամիջոցների քննարկման հարցը, ազդարարում է ԱՄՆ-ի թուլության մասին, Իլհամ Ալիևի համար հաստատելով, որ Բայդենի վարչակազմը իր հայտարարությունները չի իրականացնի գործողություններով», - նշել է Համբարյանը:

Հիշեցնենք, որ օրերս Հայաստանում էր գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն ասել էր․ «Միացյալ Նահանգները չեն դիտարկում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի շարունակական շրջափակման համար: Հիմա պատժամիջոցների ժամանակը չէ: Ես այստեղ եմ, որպեսզի աշխատեմ երկու կողմների հետ` նրանց խաղաղությանը մոտեցնելու համար: Պատժամիջոցները կլինեին շատ անարդյունավետ: Այս պահին դա անգամ չի էլ քննարկվում», - հայտարարել է ամերիկացի դիվանագետը:

 

  • Կիսվել: