ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բլինքենը շնորհավորել է Էրդողանին

Բլինքենը շնորհավորել է Էրդողանին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

«Շնորհավորում եմ Թուրքիայի ընտրողներին նախագահ Էրդողանի վերընտրվելու և խորապես արմատացած Ժողովրդավարական ավանդույթներն արտացոլող մասնակցության կապակցությամբ։ Թուրքիան ՆԱՏՕ-ի արժեքավոր դաշնակիցն ու գործընկերն է։ Անհամբեր սպասում եմ թուրք ժողովրդի կողմից ընտրված կառավարության հետ մեր աշխատանքի շարունակմանը»,- Twitter-ում գրել է Բլինքենը։

  • Կիսվել: