Բլինքենը Բրյուսելում ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների հետ կքննարկի Ուկրաինային աջակցելու հարցը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նոյեմբերի 12-13-ը կայցելի Բրյուսել, որտեղ հանդիպումներ կունենա ՆԱՏՕ-ի և Եվրամիության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Ուկրաինային աջակցելու հարցը, հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը:
Նշվում է նաև, որ այնուհետև ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Պերու և Բրազիլիա՝ նախագահ Ջո Բայդենի հետ մասնակցելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումի տնտեսական առաջնորդների ամենամյա շաբաթին և G20 առաջնորդների գագաթնաժողովին, որոնք տեղի կունենան նոյեմբերի 14-19-ը: