Բլինքեն Իրաքի վարչապետին կոչ է արել ապահովել ԱՄՆ և կոալիցիոն զինված ուժերի անվտանգությունը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանի հետ քննարկել է վերջին հարձակումները միջինարևելյան երկրում ամերիկյան զորքերի և կոալիցիոն ուժերի վրա. նա կոչ է արել Բաղդադին ապահովել նրանց անվտանգությունը, հայտնել են ԱՄՆ պետդեպարտամենտից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
՛՛Պետքարտուղարը ողջունել է Իրաքի կառավարության կողմից Իրաքում ԱՄՆ-ի և կոալիցիայի զինվորական անձնակազմի դեմ ուղղված վերջին հարձակումների ու սպառնալիքների դատապարտումը:
Պետքարտուղարը վարչապետին կոչ է արել պատասխանատվության ենթարկել հարձակումների հետևում կանգնածներին և պահպանել Իրաքի պարտավորությունները՝ ապահովելու այդ վայրերում անվտանգությունը՛՛,-նշված է հաղորդագրության մեջ: