հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բլինկենը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև որոշ խնդիրների լուծման հնարավորություն է տեսնում

Բլինկենը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև որոշ խնդիրների լուծման հնարավորություն է տեսնում

 Վաշինգտոնը կարծում է, որ Մոսկվայի հետ հարաբերություններում կան մի շարք ոլորտներ, որտեղ կողմերը կարող են վերացնել անվտանգության ոլորտում փոխադարձ մտահոգությունները, այդ թվում նաև սպառազինությունների վերահսկողությունը։  Այս մասին տեղեկությունը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Կան մի շարք ոլորտներ, որոնցում, իմ կարծիքով, մենք կարող ենք լուծել փոխադարձ մտահոգությունները Եվրոպայում անվտանգությանն այն ձևի վերաբերյալ, որը կբավարարի բոլոր կողմերին»,- ասել է Բլինկենը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նշել է, որ նման ոլորտների օրինակներից կարող էր լինել Ռուսաստանի ու ԱՄՆ-ի սպառազինությունների վերահսկողությունը:

 

  • Կիսվել: