կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ադրբեջանին անվտանգային օգնության տրամադրումը բխում է ԱՄՆ շահերից` դրա սահմանափակման հնարավորությունները այս պահին քիչ են. Ամերիկագետ

Ադրբեջանին անվտանգային օգնության տրամադրումը բխում է ԱՄՆ շահերից` դրա սահմանափակման հնարավորությունները այս պահին քիչ են. Ամերիկագետ

Ադրբեջանին անվտանգային օգնության տրամադրումը բխում է ԱՄՆ շահերից, Infoport.am-ի հետ զրույցում նկատեց միջազգայինագետ Սուրեն Սարգսյանը` անդրադառնալով Կոնգրեսի կողմից Ադրբեջանին տրամադրվող անվտանգային օգնության սահմանափակման հնարավորություններին:

«Եթե ԱՄՆ շահերը այստեղ չհամընկեն, բնականաբար օգնություն չի տրամադրվի Ադրբեջանին: Բայց ես կարծում եմ, որ նման խնդիր այսօր չկա, որովհետեւ այդ օգնությունը տրամադրվում է հիմնավորապես Իրանի եւ Ադրբեջանի ծովային սահմանը պահելու նպատակով: Այսինքն այդ օգնությունը օգտագործվում է ըստ էության Իրանի դեմ, ինչը միանշանակ բխում է ԱՄՆ շահերից: Այնպես որ դրա հավանականությունը նույնպես շատ քիչ եմ համարում»,- պարզաբանեց միջազգայինագետը:

Անդրադառնալով վերջին շրջանում ամերիկյան ակտիվացմանը Հարավային Կովկասում և հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգում` Սարգսյանը նշեց, որ ԱՄՆ-ն սովորաբար ակտիվանում է այն ժամանակահատվածում, երբ ռեալ հնարավորություն է տեսնում հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում: «Սակայն այժմ ԱՄՆ մեր տարածաշրջանում ակտիվացել է ՌԴ-ի առաջ ծառացած խնդիրների համատեքստում` հաշվի առնելով Ռուսատանի ծանր կացությունը»,- նկատեց նա:

Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսի որոշ ներկայացուցիչներ հայտարարել են Օրենսդիրում Ադրբեջանին ԱՄՆ կողմից տրամադրվող անվտանգային օգնությունը սահմանափակող նախագծի շրջանառության մեջ դնելու նախաձեռնության մասին:

  • Կիսվել: