ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բիշքեկում պայմանագիր է ստորագրվել ռուսաց լեզվի միջազգային կազմակերպություն ստեղծելու մասին

Բիշքեկում պայմանագիր է ստորագրվել ռուսաց լեզվի միջազգային կազմակերպություն ստեղծելու մասին

 Բիշքեկում ԱՊՀ երկրների ղեկավարները ռուսաց լեզվի միջազգային կազմակերպություն հիմնելու մասին պայմանագիր են ստորագրել։ Այն բաց կլինի ցանկացած երկրի համար, այդ թվում` ԱՊՀ–ի կազմի մեջ չմտնող։
 
ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը նշել է, որ կազմակերպության հիմնական նպատակը երկրների միջև բարեկամության զարգացումն է, ամրապնդումը, բարիդրացիությունը և փոխըմբռնումը, որպես միջպետական շփման լեզու ռուսաց լեզվի պահպանման և առաջմղման հարցերով բազմակողմանի փոխշահավետ համագործակցության ամրապնդումը։
 
Նրա խոսքով` կազմակերպության գործունեությունն ուղղված կլինի ռուսաց լեզվի կիրառման հարցերով համագործակցության զարգացմանը, այդ թվում` մշակույթի, համաշխարհային գրականության, պատմության բնագավառի գիտելիքների համաշխարհային բազաների հասանելիության տեսքով։
 
Կազմակերպությունը բազմակողմանի խնդիրներ կլուծի, որոնց թվում ռուսաց լեզվով որակյալ կրթությունն է և ռուս բանասիրության ոլորտում մանկավարժական և գիտական կադրերի նախապատրաստման հարցում աջակցությունը։ Նախատեսվում է զարգացնել երկրների կրթական, մշակութային, գիտական կազմակերպությունների և հասարակական միավորումների հետ փոխգործակցությունը ։ Կազմակերպությունը կաջակցի նաև գրական ստեղծագործությունների, թարգմանությունների հարցում։

  • Կիսվել: