կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Բեյրութում ոչնչացվել է «Հեզբոլլահի» հրթիռային ուժերի հրամանատարը. աղբյուր

Բեյրութում ոչնչացվել է «Հեզբոլլահի» հրթիռային ուժերի հրամանատարը. աղբյուր

Բեյրութում ոչնչացվել է «Հեզբոլլահի» հրթիռային ուժերի հրամանատարը: Այս մասին տեղեկացնում է իսրայելական 9-րդ ալիքը:

Այս առնչությամբ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն ուղերձ է հղել Թեհրանին՝ նշելով, որ ցանկացած բարձրաստիճան պետական կամ զինվորական պաշտոնյա իրենց տեսադաշտում է:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս ռեժիմը չպետք է նշանակի այն մարդկանց, ովքեր ցանկանում են շարունակել Իսրայելի ոչնչացման ծրագիրը։ Ցանկացած բարձրաստիճան պետական կամ զինվորական պաշտոնյա մեր տեսադաշտում է։ Մենք հույս ունենք և ակնկալում ենք, որ Իրանի ժողովուրդը կօգտվի այս գործողություններից՝ ռեժիմը փոխելու համար»,- ասել է նա։

Հավելենք, որ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետն էլ հայտարարել է. «Մենք անցնում ենք պատերազմի նոր փուլի։ Մենք կխորացնենք հարվածներն Իրանին։ Բացի այդ, մենք անսպասելի քայլեր ենք մշակել»։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: