երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Բեյրութում Իսրայելի ավիահարվածից «Հեզբոլլահ»-ի պաշտոնյա է սպանվել

Բեյրութում Իսրայելի ավիահարվածից «Հեզբոլլահ»-ի պաշտոնյա է սպանվել

Բեյրութի հարավային արվարձանում Իսրայելի ավիահարվածից 4 մարդ է զոհվել, այդ թվում՝ «Հեզբոլլահ»–ի պաշտոնյա, տեղեկացնում է Reuters–ը:

Նշվում է, որ Իսրայելի զինվորականներն ասել են, թե պաշտոնյան՝ Հասան Բդեիրը, եղել է «Հեզբոլլահ»–ի և իրանական «Ղուդս» ջոկատի անդամ և օգնել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը իսրայելցի խաղաղ բնակիչների դեմ «ահաբեկչություն պլանավորելու հարցում»:

Իր հերթին Լիբանանի անվտանգության աղբյուրը հայտնել է, որ թիրախը եղել է «Հեզբոլլահ»–ի գործիչը:

  • Կիսվել: