Բեյրութում իսրայելական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով «Հեզբոլլահի» ղեկավարության անդամ է զոհվել․ Al Hadath
Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը Բեյրութի վրա հարձակման ժամանակ սպանել է շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ղեկավարության անդամներից մեկին։ Այս մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը՝ չճշտելով սպանվածի անունը:
Ըստ հեռուստաալիքի տեղեկությունների՝ հարվածը հասցվել է «Հեզբոլլահի» Դահիայի հարավային արվարձանում գտնվող շտաբային գրասենյակին:


