շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բևերլի Հիլզի քաղաքապետը հանձնարարել է քաղաքային ոստիկանությանը հայտնաբերել հակահայկական ծայրահեղական թռուցիկներ տարածող անձանց

Բևերլի Հիլզի քաղաքապետը հանձնարարել է քաղաքային ոստիկանությանը հայտնաբերել հակահայկական ծայրահեղական թռուցիկներ տարածող անձանց

Բևերլի Հիլզի քաղաքապետ Լիլի Բոսսեն հանձնարարել է քաղաքային ոստիկանությանը հայտնաբերել հակահայկական ծայրահեղական թռուցիկներ տարածող անձանց։

Այդ մասին գրում է Los Angeles ամսագիրը։ Նա իր վրդովմունքն է հայտնել սույն փաստով և մատնանշել, որ քաղաքի տեսախցիկները ֆիքսած կլինեն ծայրահեղականներին։

Նշենք, որ Ադրբեջանի կողմից Արցախի բլոկադայի դեմ Լոս Անջելեսում կայացած բոլողի ցույցի ժամանակ քաղաքում փակցված են եղել թռուցիկներ, որոնց վրա գրված է եղել. «Ադրբեջան+Թուրքիա+Պակիստան+Իսրայել=Եղբայրություն. Հայաստանը քարտեզից դուրս է, Իշալլահ»։ Հատկանշական է, որ Բևերլի Հիլզի քաղաքապետը, ով խոստ վրդովվել է ծայրահեղական թռուցիկների ծարածման փաստով, Հոլոքոստից փրկված հրեական ինտանիքի միակ զավակն է։

  • Կիսվել: