երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Բելգիայում օդաչուները գործադուլ են անում. մոտ 100 չվերթ չեղարկվել է

Բելգիայում օդաչուները գործադուլ են անում. մոտ 100 չվերթ չեղարկվել է

Բելգիայի Բրյուսել-Շառլերուա օդանավակայանը հայտարարել է հուլիսի 29-ին և 30-ին Ryanair-ի 96 չվերթերի չեղարկման մասին, տեղեկացնում է ՛՛ՌԻԱ Նովոստի՛՛-ն։

՛՛Բրյուսել-Շառլերուա օդանավակայանը տեղեկացնում է, որ բելգիական Ryanair-ի որոշ օդաչուների գործադուլը նախատեսված է 2023 թվականի հուլիսի 29-ին և 30-ին: Այս գործադուլը կարող է հանգեցնել Բրյուսել-Շառլերուա օդանավակայանից մեկնող չվերթների չեղարկմանը՛՛,-նշված է օդանավակայանի տարածած հաղորդագրության մեջ:

Օդաչուները պահանջում են բարձրացնել աշխատավարձերը, որոնք կրճատվել են կորոնավիրուսային համաճարակի սկսվելուց հետո, սակայն մինչ օրս չեն բարձրացվել:

 

  • Կիսվել: