երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բելառուսը կվերանայի ԵԽ իրավական մեխանիզմներին մասնակցության հարցը

Բելառուսը կվերանայի ԵԽ իրավական մեխանիզմներին մասնակցության հարցը

Մինսկը կվերանայի Եվրոպայի խորհրդի իրավական մեխանիզմներին մասնակցության հարցը՝ ազգային շահերին համապատասխանելու տեսանկյունից: Այս մասին հայտարարություն է տարածել  Բելառուսի Արտաքին գործերի նախարարությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովը որոշում էր կայացրել Բելառուսի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին:

Բելառուսի ԱԳՆ-ից, մասնավորապես, հայտնել են. ՛՛Նման անհեռատես դիրքորոշումը, այսրոպեական քաղաքական կոնյունկտուրային հետևելը վնաս են հասցնում առաջին հերթին տվյալ կազմակերպության շահերին, որն իրեն զրկում է պետական և հասարակական հարաբերությունների՝ մեր երկրում անցկացվող լայնածավալ արդիականացման շրջանակներում իր փորձագիտական ներուժով կիսվելու հնարավորությունից՛՛:

Հայտարարության մեջ նշված է նաև, որ թեև Մինսկը պահպանում է երկխոսությունը վերսկսելու պատրաստակամությունը, սակայն կվերանայի ԵԽ իրավական մեխանիզմներին մասնակցության հարցը:

  • Կիսվել: