կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բելառուսում պետական դավաճանության համար մահապատիժ կարող է սպառնալ

Բելառուսում պետական դավաճանության համար մահապատիժ կարող է սպառնալ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ստորագրել է «Քրեական պատասխանատվության հարցերով օրենսգրքերը փոխելու մասին» օրենքը։

Ինչպես հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից՝ օրենքը նախատեսում է պաշտոնատար անձի կողմից դավաճանության համար քրեական պատասխանատվությունը տարածել պետական պաշտոն զբաղեցնող բոլոր անձանց վրա։ Միաժամանակ, պետական դավաճանության համար, որը կատարվել է պաշտոնատար անձի կամ զինվորականի կողմից, սահմանվում է առավելագույն պատիժ՝ մահապատիժ կիրառելու հնարավորություն։

Քրեական պատասխանատվություն է մտցվում ահաբեկչություն քարոզելու, զինված ուժերը վարկաբեկելու եւ պետական գաղտնիքի պաշտպանության պահանջները խախտելու համար։

Երեքից տասը օր ավելացվում է պետական դավաճանության, պետական իշխանությունը զավթելու նպատակով դավադրության կամ այլ գործողություններ կատարելու մեջ կասկածվող անձանց կալանքի ժամկետը։

 

  • Կիսվել: