շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բելառուսում նախագահական ընտրությունները կայացել են

Բելառուսում նախագահական ընտրությունները կայացել են

Բելառուսում նախագահական ընտրությունները կայացել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԿԸՀ նախագահ Լիդիա Երմոշինան, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն։

Երմոշինան նշել է, որ մասնակցության 50 տոկոսի շեմը հաղթահարել են բոլոր շրջանները, բացի Միսնկից։

՛՛Գոմելի եւ Մոգիլեւսկու շրջաններում 12.00-ի դրությամբ ընտրատեղամասեր էին եկել ավելի քան 60 տոկոս ընտրողներ։ «Այդ թվին են պատկանում նաեւ վաղաժամ քվեարկության տվյալները»,-նշել է նա:

ԿԸՀ նախագահը նաև տեղեկացրել է, որ Բերստսկի շրջանում ընտրատեղամասերում մասնակցությունը կազմել է 50,3 տոկոս, Վիտեբսկում՝ 56,49 տոկոս, Գոմելում՝ 66,06 տոկոս, Գրոդնենսկում՝ 52,99 տոկոս։ Մինսկի շրջանում քվեարկել է ընտրողների 53,55 տոկոսը, Մոգիլեւսկիում՝ 63,25 տոկոսը, Մինսկում՝ 43,01 տոկոսը։

  • Կիսվել: