Բելառուսում նախագահական ընտրություններ են ընթանում
Բելառուսում ընթանում են նախագահական ընտրություններ, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն:
Ինչպես նշվում է՝ ընտրությունները կհամարվեն կայացած, եթե քվեարկությանը մասնակցի գրանցված ընտրողների կեսից ավելին։ Երկրի ղեկավարը կընտրվի, եթե ընտրողների կեսից ավելին քվեարկի թեկնածուի օգտին։
Որպես նախագահի թեկնածու են գրանցվել Անդրեյ Դմիտրիեւը, Աննա Կանոպացկայան, Ալեքսանդր Լուկաշենկոն, Սվետլանա Տիխանովսկայան եւ Սերգեյ Չերեչենը։
ԿԸՀ-ում ձեւավորվել է 153 տարածաշրջանային եւ 5723 տեղական ընտրահանձնաժողով։ Ձեւավորվել է քվեարկության համար 5767 տեղամաս, այդ թվում՝ հանգստյան տներում, հիվադանոցներում եւ այլ վայրերում, 13-ը՝ զորամասերում, 44-ը՝ Բելառուսի սահմաններից դուրս։