երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Բելառուսի տարածքում ժամանակակից պայմաններում պատերազմ չի լինի. Լուկաշենկո

Բելառուսի տարածքում ժամանակակից պայմաններում պատերազմ չի լինի. Լուկաշենկո

Բելառուսի տարածքում ժամանակակից պայմաններում պատերազմ չի լինի, հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, տեղեկացնում է Belta-ն:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Բելառուսի տարածքում ժամանակակից պայմաններում պատերազմ չի լինի, դա անհնար է։ Մենք աշխարհի ամենախաղաղասեր ժողովուրդն ենք։ Մենք չենք թափահարում ոչ ատոմային զենք, ոչ որևէ ստորաբաժանում՝ Վագներ և այլն։ ոչ մեկին մենք չենք սպառնում՛՛:

Լուկաշենկոն նաև հավելել է. ՛՛Բայց եթե. Աստված մի արասցե, ինչ-որ բան պատահի, մենք բոլորս կդառնանք Բրեստի ամրոց՛՛:

  • Կիսվել: