շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերությունները «լիակատար խզման» փուլում են

Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերությունները «լիակատար խզման» փուլում են

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ ներկայումս ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունները "լիակատար անջրպետի" փուլում են: Նրա ելույթի հեռարձակումը հրապարակվել Է Սպիտակ տան YouTube-ալիքում ։

"Այս պահին ռուս-ամերիկյան հարաբերություններում լիակատար անջրպետ կա, եթե նրանք շարունակեն այդ ճանապարհով շարժվել", — ասել է Բայդենը՝ հավելելով, որ համաշխարհային պետությունների մեծամասնությունը դեմ է Ռուսաստանի ղեկավարության գործողություններին:

"Ռուսաստանին ցուրտ օրեր են սպասվում", - ընդգծել է նա:

ԱՄՆ նախագահը նաեւ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դիտարկում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ պատժամիջոցների սահմանումը:

Նրա կարծիքով՝ Ռուսաստանի իշխանությունները մերժել են անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի եւ դաշնակիցների բոլոր դիվանագիտական ջանքերը, իսկ Դոնբասում Ռուսաստանի ռազմական գործողությունն անհիմն են եւ անարդար:

Փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ որոշում է կայացրել Դոնբասի պաշտպանության համար ռազմական հատուկ գործողություն անցկացնելու մասին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: