ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Բայդենը հայտարարել է Կիև մեկնելու պատրաստակամության մասին

Բայդենը հայտարարել է Կիև մեկնելու պատրաստակամության մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է անձամբ մեկնել Կիև։ Մերիլենդում նախագահական օդանավ բարձրանալուց առաջ լրագրողների հետ զրուցելիս նրան հարցրել են՝ պատրա՞ստ է արդյոք իր վարչակազմից որևէ մեկին ուղարկել Ուկրաինայի մայրաքաղաք։

Բայդենը պատասխանել է, որ այս հարցում դեռ որոշում չի կայացվել։ Միացյալ Նահանգների նախագահին խնդրել են պարզաբանել, թե ով կարող է համապատասխանել այս դերին:

«Պատրա՞ստ եք գնալ»,-հարցրել է լրագրողը Բայդենին, որը դրական պատասխան է տվել՝ այո:

  • Կիսվել: