ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բայդենը բյուջեից 37,7 մլրդ դոլար է խնդրել 2024 թվականին միջուկային զսպմանն աջակցելու համար

Բայդենը բյուջեից 37,7 մլրդ դոլար է խնդրել 2024 թվականին միջուկային զսպմանն աջակցելու համար

 Սպիտակ տունը դաշնային բյուջեից 37,7 մլրդ դոլար է խնդրել 2024 թվականին միջուկային զսպումը պահպանելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Սպիտակ տան ներկայացրած փաստաթղթին։
 
Այսպիսով` 2024 թ ֆինանսական տարում ամերիկյան բյուջեի համապատասխան ծախսերը նախատեսվում է այդ մակարդակում, ևս 23,8 մլրդ դոլար առաջարկվում է ուղղել ատոմային համալիրի արդիականացմանը։
 
«Բյուջեն 37,7 մլրդ դոլար է տրամադրում պաշտպանության նախարարությանը ազգի և ԱՄՆ դաշնակիցների անվտանգության համար որպես ինտեգրված զսպման հիմնարար տարր հզոր միջուկային զսպող ուժը պահպանելու համար», – ասվում է փաստաթղթում։
Բյուջեի նախագծում նշվում է, որ բյուջեից լրացուցիչ 23,8 մլրդ դոլար կհատկացվի Էներգետիկայի նախարարությանը երկրի միջուկային անվտանգության ոլորտում ներդրում անելու, անվտանգ, պաշտպանված և արդյունավետ միջուկային պաշարի պահպանման, միջուկային ռիսկերի կրճատման և ԱՄՆ ՌԾՈւ միջուկային հզորությունն ապահովելու համար։

  • Կիսվել: