ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բայդենն ու Սին կրկին կհանդիպեն. Սպիտակ տուն

Բայդենն ու Սին կրկին կհանդիպեն. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն օրերս Սան Ֆրանցիսկոյում չորս ժամ տևած բանակցություններից հետո կրկին կհանդիպեն. այս մասին հայտարարել է Սպիտակ տունը:

Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խոսնակ Ջոն Քիրբին լրագրողներին ասել է, որ օրակարգում է ևս մեկ բարձր մակարդակի հանդիպում, գրում է Daily Mail-ը:

«Նրանք պայմանավորվել են, որ նորից կհանդիպեն»,- ասել է Քիրբին՝ հավելելով, որ «օրացույցում նշված ամսաթիվ, ինչպես նաև ընտրված վայր չկա»:

  • Կիսվել: