շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Բայդենն ու Մակրոնը քննարկել են Ուկրաինային տրամադրվող օգնությունը

Բայդենն ու Մակրոնը քննարկել են Ուկրաինային տրամադրվող օգնությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինային տրամադրվող աջակցությունը և երկու երկրների համագործակցությունը հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Առաջնորդները քննարկել են Ուկրաինային աջակցելու հարցը, ներառյալ՝ անվտանգության ոլորտում աջակցությունը շարունակելու և Ռուսաստանի համար ծախսեր ստեղծելու հանձնառությունը»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։

Հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում համագործակցությունից բացի, նախագահները քննարկել են նաև «Չինաստանի կողմից կանոնների վրա հիմնված միջազգային կարգին ուղղված մարտահրավերների» թեման։

  • Կիսվել: